Ինքնակրթության հրաշալիքը

Կրթությունը շատ կարևոր մասնիկ է մարդու զարգանալու պրոցեսում։ Սակայն ոչ միայն կրթության ներկայությունն է ծայրահեղ կարևոր այլ նաև կրթության բարձր որակը։ Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև այն համընդհանուր է, և օգնում է մարդկանց լինել բազմակողմանի զարգացած։ Այսօր կրթությունը զարգացել է և շատ հայտնի է դարձել ինքնակրթության համակարգը։ Ինքնակրթություն ասելով հասկանում եմ այն ուսումը երբ սովորողը ունենում է սովորելու հանդեպ ցանկություն և ինքնուրույն է ստանում իրեն հարկավոր գիտելիքները։ Այլ կերպ ասված սովորողը “սովորում է սովորել”։ Ինքնակրթությունը շատ կարևոր է, որովհետև այն թույլ է տալիս սովորողին գտնել իրեն հարմարավետ մեթոդը գիտելիք հայթայթելու օգտագործելով իրեն տրամադրված գործիքները։ Ըստ ինձ այս մեթոդը ամենալավն է աշխատում աշակերտին ապագա կյանքի համար նախապատրաստելու համար։ Կրթությունը նաև պետք է լինի շարունակական, որովհետև այն շարունակական պրոցես է։ Կյանքի ընթացքում մարդ միշտ սովորում է, նույնիսկ մահվան վերջին րոպեներին։ Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև ցանկացած ոլորտում իրոք վարժվելու համար պետք է այն դարձնել կյանքի մի մաս։ Մեդիան ինձ օգնում է սովորել այն դարձնելով մատչելի և արդյունավետ։
Ես սովորում եմ որ լինեմ բազմակողմանի զարգացած և իմ նախընտրած ոլորտներում որակյալ մասնագետ։ Բոլորին խորհուրդ կտամ առաջ շարժվել ինքնակրթության մեթոդով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s